Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականը դարձավ ՈՒԵՖԱ-ի Մ-14 տարեկանների  Զարգացման գավաթի  հաղթող

Ինչպես տեղեկացնում է  ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի Մ-14 տարեկանների  հավաքականը հաղթանակով ավարտեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը՝ վերջին տուրում  1։0 հաշվով հաղթելով ԱՄԷ-ի ընտրանուն:

Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 տարեկանների  Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ԱՄԷ-ն, որը վաստակեց 3 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանի Մ-14 ընտրանին։

Մրցաշարի լավագույն ռմբարկու (2 գոլ) ճանաչվեց Սարգիս Գասպարյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուբեն Կարապետյանը։

 

Հայաստան Մ-14 — ԱՄԷ Մ-14 1:0 (0:0

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Քաջիկ Արզումանյան (Հայաստան)

Գոլերը՝ Գասպարյան, 44

Հայաստան Մ-14

16. Արթուր Պետրոսյան, 2. Հենրիկ Իգիթյան, 5. Ռուբեն Կարապետյան (ա), 6. Արթուր Մովսեսյան, 8. Մարտին Շահգելդյան, 9. Մայքլ Ասիլյան, 10. Դավիթ Դավթյան, 14. Դավիթ Դոխոյան, 17. Ալբերտ Գարեգինյան, 22. Ռոման Թանթանյան, 23. Արտյոմ Ալեքսանյան

Պահեստայիններ՝ 4. Հայկազ Եղիազարյան, 7. Ալեն Սահակյան, 11. Սարգիս Գասպարյան, 13. Միքայել Հակոբյան, 15. Շանթ Բայբության, 19. Հայկ Ստեփանյան, 20. Վարդան Մելիքյան

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան

 

ԱՄԷ Մ-14

1.Մոհամադ Ալբալուշի, 2․ Մայեդ Հասան, 3․ Աբդուլա Ալհամադի, 5․ Աբդուլա Մոհամեդ, 6․ Սաեդ Ալմահրի, 7․ Մուբարակ Ալմազրուրուեյ, 8․ Սուհեյլ Սաիդ, 9․ Մոհամեդ Ալշեհի, 14․ Մայեդ Խամիս (ա), 19․ Սուլթան Ալբեդվավի, 20․ Բութի Ալռաշդի

Պահեստայիններ՝ 17. Մայեդ Ալյամահի, 4․ Աբդուլլա Ալբլուշի, 10․ Մոհամեդ Ալսաադի, 11․ Մոհամադ Ալհամեդ, 13․ Սալեմ Յաքութ, 15․ Օմար Ալմեհաիրբի, 18․ Օբաիդ Ալ Ալի, 21․ Համադ Մուսա, 24․ Ա Խալեդ Ալթամիմի

Գլխավոր մարզիչ՝ Ֆայսալ Ալթահերի

Մ-14 մրցաշարի բոլոր արդյունքները՝

Հայաստան — Լիբանան՝ 3:1

ԱՄԷ-Լիբանան՝ 1:0

Հայաստան-ԱՄԷ՝ 1:0

Մրցաշարային աղյուսակը՝ 

Հայաստան — 6 միավոր

ԱՄԷ — 3 միավոր

Լիբանան — 0 միավոր