«Փյունիկին» պարտվելուց հետո «Վանի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը football365.am-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
- Իմ կարծիքով շատ լավ հանդիպում էր: Ստանդարտներից բաց թողած գոլերը խաղի ելքը վճռեցին: Երկու թիմն էլ պահեր ունեինք: Մրցակիցը օգտագործեց իր պահերը, մենք՝ ոչ: Թերացանք ստանդարտների ժամանակ միայն թերևս: Ինչ վերաբերում է մեր խաղային ծրագրին, ապա փորձում էինք դիմավորել մրցակցին մեր կիսադաշտում, հակագրոհների վրա բռնել նրան ու այդպես արդյունքի հասնել: Այսօր չստացվեց,- ասաց Բենիկ Հովհաննիսյանը: