«Ուրախ եմ, հաղթեցինք, հանգիստ ենք». Եղիշե Մելիքյանը՝ «Վանին» հաղթելուց հետո

«Վանին» հաղթելուց հետո (2:0) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կիսվել է տպավորություններով:

  • Խաղի մասին

«Ուրախ եմ, հաղթեցինք, հանգիստ ենք: Ժամանակ ունենք «Ուրարտուի» հետ խաղին պատրաստվելու համար: Շատ չէի ուզենա խոսել այս խաղից: Պետք է մոռանալ, առջևում երեք կարևոր խաղ ունենք ու դրանց պետք է տրամադրվել: Արագ գոլեր խփեցինք, հեշտ գնաց, բայց ինքնավստահություն նկատեցի տղաների մոտ ու դա դուր չեկավ: ֆուտբոլը նման բաներ չի սիրում: Պետք է վերլուծել ու ցույց տալ, որ եթե նման կերպ խաղանք, ապա կպատժեն մեզ: Պետք է հավաքվել, տրամադրվել, լրջանալ: «Վանի» հետ հեշտ գնաց, քանի որ արագ գոլեր խփեցին: Ընդհանրապես «Վանի» հետ հեշտ չէ: Այս թիմը խնդիրներ է ստեղծել մեզ համար, դժվար է նրան գոլ խփելւ: Այսօր մեզ մոտ ստացվեց: Ռոտացիա կիրառեցինք: Ընդհանուր թիմից գոհ ենք: Անհատական խնդիրներ կան, կվերլուծենք, կխոսենք»:

  • Գևորգ Ղազարյանի վնասվածքի մասին

«Կրկնվող վնասվածք է: Դժվարանում եմ ասել, թե երբ լիարժեք պատրաստ կլինի: Մարզվում է, տեսնենք: Լավ կլինի, որ մեզ հետ լինի, բայց եթե չհասցնի ապաքինվել, ապա ունենք խաղացողներ, որոնք կօգնեն մեզ առջևի գծում»: