«Պահեր չէինք թողնում ստեղծել, մի պահ ունեցան». Ռոբերտ Արզումանյանը՝ «Ալաշկերտի» հետ ոչ-ոքիից հետո

«Ալաշկերտի» հետ ոչ-ոքիից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը կիսվել է տպավորություններով:

  • Առաջին կեսը շատ լավ խաղացինք: Ինչ պլանավորել էինք թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի, թե՛ խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում լրիվ վերահսկում էինք խաղը: Ունեինք պահեր ու հենց խաղակսզբում մի քանի պահեր ունեինք, չօգտագործեցինք: Օգտագործեցինք պահերից մեկը: Կարեն Մելքոնայնը շատ լավ գոլի հեղինակ դարձավ: Թիմային աշխատանքի շնորհիվ առաջ անցանք: Երկրորդ կեսի առաջին հատվածում «Ալաշկերտը» մեծ ճնշում էր գործադրում մեր դարպասին՝ ունենալով շատ ուժեղ ֆուտբոլիստներ թե հարձակման գծում, թե կիսապաշտպանությունում, թե պաշտպանությունում: Հիմնականաում երկար փոխանցումներ էին կատարում մեր տուգանային հրապարակ, բայց մեր պաշտպանները կարողանում էին լավ պաշտպանվել: Պահեր չէինք թողնում ստեղծել: Չեմ հիշում ընդհանրապես պահ: Ունեցան մի պահ, կարողացան հավասարեցնել հաշիվը: Մենք այդ ընթացքում կարող էինք ավելի հանգիստ լինել, ավելի շատ գնդակով խաղայինք, որը շատ քիչ էր լինում: Արդյունքում ճնշումն ավելի մեծ էր լինում: Դրանից հետո կրկին պահեր ստեղծեցինք: Բացի Կարեն Մելքոնյանի այսպես ասած հարյուր տոկոսանոց պահից, այլ մոտեցումներ ևս ունեինք: Գրանցվեց ոչ-ոքի: Հաշվի առնելով խաղը՝ երևի թե օրինաչափ է,- ասաց Ռոբերտ Արզումանյանը: