«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» սկզբունքային խաղում չպարզեցին հաղթողին (VIDEO)

Հայաստանի առաջնության 30-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ`1:1: Հանդիպման առաջին գոլը 64-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով խփեց փյունիկցիների հարձակվող Ֆիրմինոն: Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը միայն 82-րդ րոպեին, Ժիրայր Շաղոյանի փոխանցումից աչքի ընկավ Ֆուրջել Նարսինգը: Խաղում այլ գոլեր չարձանագրվեցին:

Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակեց 64 միավոր և առաջին հորիզոնականում է: «Արարատ-Արմենիան» վաստակած 62 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում: Առաջնության ավարտին մնացել է 5 տուր: