«Արարատը» լարված պայքարում հաղթեց «Ուրարտուին» (VIDEO)

Հայաստանի առաջնության հերթական տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին» և պարտվեց 1-2 հաշվով:

7-րդ րոպեին «Ուրարտուի» ֆուտբոլիստ Էդգար Գրիգորյանը կոպիտ խախտման համար հեռացվեց խաղադաշտից: Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը: 62-րդ րոպեին թիմերի քանակը հավասարեցվեց, կրկին ուղիղ կարմիր քարտ ստացավ այս անգամ էլ «Արարատի» պաշտպան Հովհաննես Նազարյանը: 72-րդ րոպեին Միրանյանը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն ընդամենը 4 րոպե անց Դավիթ Մանոյանը խփեց իր թիմի հաղթական գնդակը: