«Ալաշկերտին» պարտվելուց հետո «Վանի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը կիսվել է տպավորություններով:
- Խաղից գոհ եմ, արդյունքի՝ դժգոհ: Ստանդարտի ժամանակ թերացանք, խփվեց գոլ ու դա վճռորոշ եղավ: Ափսոսում եմ, որ պահեր ունեինք, բայց չկարողացանք դրանք օգտագործել ու փրկել խաղը: Ինչ վերաբերումէ դարպասապահին, ապա աճ նկատվում է: Լավ կլիներ, որ գոլի դրվագում միջամտեր: Արման Մելիքսեթյանի հետ կապված լուրեր ստացանք, որ նրա վիրահատությունը բարեհաջող է անցել: Դրանից հետո դեռ չենք հասցրել զրուցել: Ընթացիկ մրցաշրջանում դժվար հասցնի խաղալ,- ասաց Սեւադա Արզումանյանը: