Արամ Ոսկանյանը լքե՞լ է «Ալաշկերտը»

Երեւանի «Ալաշկերտում», ըստ ամենայնի, տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Ամեն դեպքում «Վանի» հետ արտագնա խաղի հայտացուցակում նշված չէ Արամ Ոսկանյանի անունը որպես թիմի գլխավոր մարզիչ: Այս մասով «Ալաշկերտը» պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:

«Վանի» հետ խաղում տեխնիկական գոտուց ալաշկերտցիների գործողությունները ղեկավարում է Արմեն Պետրոսյանը: