«Լեռնային Արցախը» Սիսիանում հաղթեց «Շիրակին» (VIDEO)

Առաջին խմբի ընթացիկ առաջնության հերթական տուրում Սիսիանում «Լեռնային Արցախը» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթեց 1:0 հաշվով: Արցախցիների կազմում միակ գոլը 11 մետրանոցից խփեց Մատար Բաջին:

Անցկացրած 23 խաղից հետո «Լեռնային Արցախը» վաստակած 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 54 միավոր ունի եւ երկրորդ տեղում է: