Ղազախստանի ընթացիկ առաջնության հերթական տուրում Կարագանդայի «Շախտյորը» սեփական դաշտում նվազագույն հաշվով (1:0) պարտվեց «Ակժայիկին»: Տանտերերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Պետրոս Ավետիսյանը: Վերջինս փոխարինվեց 75-րդ րոպեին: Հյուրերի կազմում խաղին հայտավորված էր Զավեն Բադոյանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Անցկացրած վեց խաղից հետո թիմերը վաստակած 10-ական միավորով կիսում են 7-9-րդ տեղերը: