ՀՖՖ-ն սկսել է վերջին 30 տարիների լավագույն կենտրոնական պաշտպանների քվեարկությունը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն աջ պաշտպանի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո: Իսկ այսօրվանից սկսած՝ քվեարկությամբ որոշվելու են վերջին 30 տարիների լավագույն կենտրոնական պաշտպանները։

Քանի որ ընտրվելու են միանգամից 2 կենտրոնական պաշտպաններ, այս անվանակարգում անհրաժեշտ է քվեարկել ոչ թե մեկ, այլ երկու ֆուտբոլիստի օգտին: Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել ՀՖՖ պաշտոնական կայք (ffa.am), լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 26-ը՝ 18:00-ն։