Հայաստանի հավաքականի հարձակվողը վիրահատվել է

Հայաստանի հավաքականի և «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վիրահատության է ենթարկվել, հայտնում է արգենտինական ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Բալեկյանը վիրահատվել է հոդերի բորբոքման և այտուցի պատճառով, սակայն վերականգնման հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում։ Հիշեցնենք, որ Բալեկյանը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի հավաքականի վերջին երկու՝ Չեռնոգորիայի(1։0) և Նրվեգիայի(0։9) ընտրանիների  հետ մարտին  կայացած  ընկերական հանդիպումները։