Երկու տուր առաջ Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հեռացվել էր ու որակազրկվել երեք խաղով: Ապրիլի 19-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը ու մարզչի պատիժը մեղմվել է: Նա կլինի տեխնիկական գոտում ժամեր անց կայանալիք «Փյունիկի» հետ խաղին: