«Առաջնությունում ուժեղ մրցակցային մրցակից է». Վահե Գևորգյանը՝ «Ուրարտուին» հաղթելուց հետո

«Ուրարտուին» հաղթելուց հետո (3:2) «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը կիսվել է տպավորություններով ու պատասխանել լրագրողների հարցերին:

  • Դիտարժան խաղ ստացվեց, գոլային պահերով հարուստ էր՝ ընդհանուր առմամբ երկու թիմերի խաղաոճերից ելնելով: «Ուրարտուն» շեշտը դնում է գնդակի վերահսկման վրա: Առաջին կեսում նրանց մոտ ստացվեց վերահսկել գնդակի տեղաշարժը, բայց չեմ գտնում որ գոլային պահերը շատ էին մեր դարպասի մոտ: Երևի հավասար ֆուտբոլ էր առաջին կեսում: Մենք մի քիչ լավ չէինք իրականացնում մեր պրեսինգը, գնդակը կորցնելու հետո էլ թույլ էինք տալիս նրանք հեշտ անցնել դաշտի կենտրոնը: Այսինքն հակապրեսինգը չէր աշխատում: Բազմիցս ասել եմ, որ մենք շատ են շեշտը դնում այդ երկու ֆուտբոլային կոմպոնենտների վրա: Ընդմիջումից հետո մենք շտկեցինք մեր բոլոր սխալները: Գնդակը վարդարձրեցինք ու երևի թե չէինք զիջում այդ առումով: Վերջին րոպեները եթե չհաշվենք, որովհետև հաղթում էինք ու խորքից էինք գործում: Ընթացքում կատարեցինք լավ տակտիկական փոփոխություններ: Խաղացողներ մտցրեցինք, որոնք օգնեցին մեզ ու սխեման փոխեցինք երկու անգամ: Այսինքն լավ թիմային աշխատանք կատարեցինք, որը բերեց այս հաղթանակին: Մեր ագրեսիան, ցանկությունը, արագությունները մեզ հաղթանակ բերեցին: Ուժեղ մրցակից է: Մեզնից չէ, ընդհանրապես առաջնությունում ուժեղ մրցակցային մրցակից է:

  • Արման Խաչատրյանը ինչու՞ մեկնարկային կազմում չէր
  • Արման Խաչատրյանը գավաթի խաղարկության կիսաեզրափակչում երկու դեղինով կարմիր է ստացել ու չի խաղալու եզրափակչում: Ունենք այդ դիրքում ևս մեկ լավ ֆուտբոլիստ՝ ի դեմս Արման Մկրտչյանի: Նա պետք է խաղային պրակտիկա ձեռք բերի, որովհետև վերջին խաղերին որոշ հանգամանքներով պայմանավորված Խաչատրյան Արմանը ավելի շատ էր խաղում: Վստահել էինք Արման Մկրտչյանին, որը շատ լավ հանդիպում անցկացրեց:
  • Դիմե՞լ եք ՀՖՖ, որ կարմիր քարտը չեղարկվի:
  • Չենք դիմել ՀՖՖ: Նախ երկու կողմերը պետք է համաձայնեն, որ կարմիր քարտերըը չեղարկելուն ֆեդերացիան գոնե հարցը քննարկի: Մենք միայն Արմանի համար չենք կարող: Իրենց թիմի ավագն էլ որակազրկված և չի կարող մասնակցել եզրափակչին: Երկու ակումբների միջև տեղի է ունեցել խոսակցություն: «Ուրարտուն» առաջարկել է մեզ, որ չեղարկենք և հետո մասնակցնեք, բայց հետո մտափոխվել են: Մենք համաձայն էինք: Սկզբում իրենք էլ էին համաձայն, հետո փոխեցին որոշումը: Գործը ֆեդերացիային չի հասել: