13 րոպեում «Նորավանքը» հասցրեց առաջ անցնել հաշվի մեջ ու կրկին վիճելի դրվագում բաց թողնել (VIDEO)

 «Նորավանքի» հետ խաղում «Ուրարտուն» բացեց հաշիվը գեղեցիկ կոմբինացիայից հետո: Դրվագը վիճելի էր: Մինչև գնդակը կհասներ Ջոնել Դեսիրեին ու վերջինս կկատարեր գոլային փոխանցում Իվուին, Լուլուկյանի փոխանցումից հետո շարժում է անում այդ պահին խաղից դուրս վիճակում գտնվող Արթուր Միրանյանը, բայց չի դիպչում գնդակին: Դրանից հետո միայն գնդակը բաժին է հասնում Դեսիրեին: