«Ալաշկերտի» հետ ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կիսվել է տպավորություններով:
- Հիասթափված ենք, որովհետև 1:0 հաշվից հետո լավ պահեր ունեինք, բայց չկարողացանք դրանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին: Վերջում ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք: Լիարժեք չաշխատեցինք դրվագներում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու դաշտ դուրս չբերեցինք Նարսինգին, ապա փոխարենը Ժիրայր Շաղոյանին դուրս բերեցինք: Նման որոշում կայացրեցինք: Մեր բոլոր խաղացողները լավ մարզավիճակում են: Արտյոմ Ավանեսյանին ևս դաշտ դուրս բերեցինք: Պահ ուներ, որը պետք է ավարտին հասցներ, սակայն թողեց գնդակը՝ հույս ունենալով որ Շաղոյանը կհարվածի,- խաղից հետո ասաց Դմիտրի Գունկոն: