«Թիմում կա հոգնածության կուտակում»․ Էդար Թորոսյանը՝ «Նոայի» հետ ոչ-ոքիից հետո

Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Նոա»- «Արարատ» խաղից հետո (0։0) տպավորություններով է կիսվել «Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը։

Խաղի մասին

  • Դժվար խաղ ստացվեց՝ հաշվի առնելով, որ չորս օրը մեկ ենք խաղում և սա արդեն հինգերորդ խաղն էր։ Այդ ամենը զգացվում է՝ թիմում կա հոգնածության կուտակում, բայց լավ կազմակերպված պաշտպանվեցինք, մինչև խաղի վերջ պայաքրեց թիմը և վաստակեցինք մեկ միավոր։ Կարող էինք թե՛ հաղթել, թե՛ պարտվել, մենք էլ ունեինք պահ, մրցակիցն էլ ուներ, որը վերջում չօգտագործեց: Խաղը ընթացավ հավասար պայմաններում։

Փոփոխությունների մասին

  • Իմ կարծիքով այստեղ կլիման մի փոքր տարբերվում է, շնչելը մի փոքր ավելի դժվար էր ու ֆուտբոլիստներ եղան, որոնք այդ արգելքը չհաղթահարեցին։ Հովհաննես Նազարյանին  հարկադրված փոխարինեցինք, քանի որ թեթև վնասվածք ստացավ: Վաղը կամ հաջորդ օրը արդեն պարզ կլինի վնասվածքի լրջությունը։