ՀՖՖ. մեկնարկել է վերջին 30 տարիների լավագույն աջ պաշտպանի քվեարկությունը

Ինչպես տեղեկացնում է  ՀՖՖ մամուլի ծառայությունը, այսօրվանից մեկնարկում է վերջին 30 տարիների լավագույն աջ պաշտպանի քվեարկությունը։ Հիշեցնենք, որ արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն դարպասապահի  քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո: Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել ՀՖՖ պաշտոնական կայք, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը։ Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 21-ը՝ 18:00-ն։