«Ինչպես հանդես եկանք, այդպես էլ եղավ հանդիպման արդյունքը»․ Գևորգ Ղազարյանը՝ «Ալաշկերտին» հաղթելուց հետո

«Ալաշկերտին» 3։0 հաշվով հաղթելուց հետո «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը football365.am-ի հետ կիսվել է խաղի հետ կապված տպավորություններով։ Մրցավեճում «Փյունիկի» ավագը կարողացավ աչքի ընկնել մեկ խփած գոլով։

  • Լավ խաղացինք: Ինչպես հանդես եկանք, այդպես էլ եղավ հանդիպման արդյունքը։ Այս խաղը ցույց տվեց, որ մեր մարզիչները հետևություններ էին արել, որոշակի փոփոխություններ կար մեր խաղում ու դա դաշտում տեսանելի էր բոլորին։ Ինչ վերաբերում է չեմպիոնական պայքարին, ապա դա ոչ թե մեկ բանի հաշվին պետք է արվի, այլ շատ գործոններ կան: Թե խաղային կարգապահությունը, թե մոտիվացիան, ինչու ոչ նաև բախտը կարող է նաև դեր խաղալ։ Առջևում շատ խաղեր ունենք, ցանկացած խաղի պետք է մոտենանք շատ մեծ մոտիվացիայով, որպեսզի հասնենք մեզ համար ցանկալի արդյունքին,- ասաց Ղազարյանը: