«Մրցակիցը մեզ անակնկալ չմատուցեց»․ Եղիշե Մելիքյանը՝ «Ալաշկերտի» հետ խաղից հետո

Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղից հետո (3։0) տպավորություններով է կիսվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

  • Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և ուրախ եմ, որ դա արեցինք լավ խաղալով, քանի որ «Արարատի» հետ խաղից հետո ուենինք մտահոգություն, որ նման խաղով մենք չեմպիոն չենք կարող դառնալ։ Սակայն դրանից հետո կարճ ժամանակում լավ վերլուծել էինք, թե որտեղ ենք սխալվել, թերացել և որտեղ ունեինք խնդիրներ։ Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ մենք մեր սխալները ուղղեցինք և ցուցադրեցինք արժանի խաղ ու տարանք արժանի հաղթանակ։ «Ալաշկերտը» լավ թիմ է, վերլուծել էինք մեր մրցակցին ու կարող եմ ասել, որ նրանք մեզ ոչ մի անակնկալ չմատուցեցին։ Ինչ ծրագրել էինք, այսօր ամբողջությամբ ստացվեց ու շարունակում ենք շարժվել առաջ։ Եթե նախկինում կար կարծիք, որ «Փյունիկը» չի կարողանում առաջին համարով խաղալ, այսօր այդ հարցն էլ լուծեցինք՝ ցույց տալով, որ կարող ենք դա անել,- ասաց Մելիքյանը: