Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի հավաքականում:
Ինչպես տեղեկացնում է «RB Sport»-ը, Բագրինցևը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Այս պահին նա զբաղվում է քաղաքացիություն ստանալու փաստաթղթերով։ Նախատեսվում է, որ խաղացողն այն կստանա ամռանը։
Այս մրցաշրջանում Բագրինցևը մեկ հանդիպում է անցկացրել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։