«Ինչ-որ ծրագրել էինք, կարելի է ասել, չստացվեց». Արթուր Միրանյանը՝ «Նոայի» հետ խաղի ու դուբլի մասին

«Նոայի» հետ ոչ-ոքիից հետո (2։2) «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը football365.am-ի հետ զրույցում խոսել է կայացած խաղի մասին։ Հաշվետու մրցավեճում Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ:

  • Դժվար հանդիպում ստացվեց մեզ համար, քանի որ «Նոան» լավ թիմ է և լավ ֆուտբոլ է խաղում։ Ինչ-որ ծրագրել էինք, կարելի է ասել, չստացվեց: Ինչ վերաբերում է իմ գրանցած դուբլին, ապա կասեմ որ շատ ուրախ եմ գոլի հեղինակ դառնալու առթիվ, բայց կցանկանայի, որ գոլերս օգնեին թիմին հաղթանակ տանել։ Հնարավոր է, որ հոգնածությունը ինչ-որ դեր խաղաց այսօրվա խաղում, բայց դժվար է հիմա ասել: Պետք է վերլուծենք և պատրաստվենք մյուս հանդիպմանը։ Եթե կան մաթեմատիկական հնարավորություններ, ապա կպայքարենք մինչև վերջ, փորձելու ենք երեք միավոր վաստակել բոլոր հանդիպումներում,- football365.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Միրանյանը: