«Մրցակիցը պահեր ուներ, կարող էինք նաև պարտվել». Ռոբերտ Արզումանյանը՝ «Նոայի» հետ խաղից հետո

«Նոայի» հետ ոչ-ոքիից հետո (2:2) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ ․

«Լավ խաղ չանցկացրեցինք, հոգնած էինք ու հոգնեցինք ավելի շատ ոչ թե այն պատճառով, որ ինտենսիվ խաղ էինք խաղացել մի քանի օր առաջ «Արարատ-Արմենիայի» հետ, այլ նաև այն պատճառով որ կոմպակտ չէինք խաղում։ Չէինք խաղում այն խաղը, շատ էին երկար գնդակները: Այսինքն աշխատանքը շատ ավելի մեծ էր, այդ իսկ պատճառով կրկնակի հոգնեցինք։ Մրցակիցը պահեր ուներ, կարող էինք նաև պարտվել»,- ասաց Ռոբերտ Արզումանյանը: