9 րոպեում՝ երեք գոլ, երկու 11 մետրանոց.  «Ուրարտուն» տանը պարտվում է «Նոային» առաջին կեսից հետո (VIDEO)

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ուրարտուն» առաջին կեսից հետո պարտվում է «Նոային» սեփական հարկի տակ: 30-րդ րոպեին Մայրովիչը 11 մետրանոցից առաջ մղեց հյուրերից, րոպեներ անց 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը Արթուր Միրանյանը: Շատ չանցած «Նոան» գրոհ կազմակերպեց ու կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ, աչքի ընկավ Ալեշանդրե Օլիվեյրան: