«Մեր մրցակիցը շատ լավն էր». Վահե Գևորգյանը` «Վանին» հաղթելուց հետո

«Վանին» հաղթելուց հետո (7:1) «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը նշեց, որ արժանի հաղթանակ տարան:

  • Մեր մրցակիցը շատ լավն էր: Չմոռանանք, որ վերջին երեք խաղում պարտություն չէին կրել ու առաջատարներից միավորներ էին տարել՝ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ ու հաղթելով «Արարատ-Արմենիային»: Սկիզբը լավ դասավորվեց մեզ համար, արագ գոլեր խփեցինք ու օգտագործեցինք մեր առավելությունը: Լավ վերլուծել էինք մրցակցին ու դրա արդյունքում կարողացանք արագ գոլերը խփել: Առաջին գոլը պրեսինգի արդյունք էր, երկրորդ գոլը հակապրեսինգի: Դրանք այն տակտիկական ուղղվածություններն են, որոնք ձմեռային դադարից հետո փորձում ենք շարժվել: Գոհ ենք, սկզբունքային հանդիպում էր: Մենք միավորներով հետ էինք «Վանից»: Ամենավատը, որ մենք կրկին ստանդարտից գոլ ընդունեցինք: Արժանի էինք այս հաղթանակին,- ասաց Վահե Գևորգյանը: