«ԲԿՄԱ-ի հետ բարդ խաղեր են ստացվում, բայց մենք ձգտում ենք վեր բարձրանալ».Արտակ Եդիգարյան

ԲԿՄԱ-ի նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակից հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը պատասխանել է Football365.am-ի հարցերին։

«Կապ չունի՝ գոլի հեղինակ դարձա, թե` ոչ։ Փոխանցում էի կատարում, ճիշտն ասած։ Կարևորը՝ թիմը գոլ խփեց։

Պետք է ասեմ, որ ԲԿՄԱ-ի հետ դժվար խաղեր են ստացվում։ Լավ թիմ ունեն՝ երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր պայքարում են մինչև վերջ։ Բայց մենք ամեն խաղում ամեն ինչ անում ենք հաղթանակի հասնելու համար։ Ձգտում ենք ավելի վեր բարձրանալ։

Առաջին խաղակեսում շատ լավ հնարավորություններ ունեինք, եթե իրացնեինք ավելի հեշտ կստացվեց խաղը։ Միշտ լինում է այդ դրվագը․ երբ գոլային պահերը չես իրացնում, բարդ հանդիպում է ստացվում։

Մրցանակակիր դառնալու շանս, բնականաբար, ունենք։ Ամեն ինչ անում ենք դրա համար։ Ամեն խաղի դուրս ենք գալիս հաղթանակի համար, որպեսզի ձգտենք մրցանակային տեղի»,- ասաց Եդիգարյանը Football365.am-ի հետ զրույցում: