Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Հանդիպման հաշիվը արդեն 2-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի փոխանցումից հետո բացեց Խամես Սանթոսը։ Բանակայինները 51-րդ րոպեին 11-մետրանոցով հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Արթուր Սերոբյանը։
79-րդ րոպեին Մարկո Միլինկովիչը կրկին առաջ մղեց «Ալաշկերտին»։ Խաղավարտից րոպեներ առաջ տանտերերը մնացին 10 հոգով։ Մրցավարը 2 դեղին ցույց տվեց «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանին։
Արդեն ավելացված ժամանակում Նիկիտա Տանկով օգտվեց մրցակցի ֆուտբոլիստ Ալբերտ Խաչումյանի սխալից, որը փորձում էր սեփական տուգանայինում գնդակը գլխով փոխանցել դարպասապահին, և խփեց իր թիմի հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» հավաքեց 37 միավոր և ընդամենը 1 միավորով է հետ մնում 3-րդ տեղում ընթացող «Արարատից»։ ԲԿՄԱ-ն շարունակում է մնալ վերջին տեղում։