Երևանի «Նոայի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում: MatchTv-ի հաղորդման համաձայն՝ Սիմոնյանի ծառայություններով հետաքրքրված է «Տոմը»: Նշվում է, որ Ֆուտբոլիստի հնարավորո տեղափոխության հարցն ու պայմանագրի կետերը դեռևս քննարկման փուլում են:
Աղբյուրն հիշեցնում է, որ Սիմոնյանը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է և եթե տրանսֆերը կայանա, ապա նա կարող է միանալ «Զենիթի» նախկին խաղացող Ալեքսանդր Կերժակովին, որը գլխավորում է «Տոմը»:
Հիշեցնենք, որ Սիմոնյանը «Նոա» է տեղափոխվել անցած ամռանը: Մինչ այդ հանդես է եկել «Ալաշկերտ», «Արարատ»,«Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» թիմերում:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am