«Չպետք է ընկճվել ու պետք է առաջ գնալ». Դավիթ Տերտերյանը՝ «Ուրարտուի» հետ խաղից հետո

«Ուրարտուի» հետ խաղում «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանը հանդիպումից հետո Vivaro Arena-ի եթերում խոսել է խաղի ու իր թիմի նպատակների մասին:

  • Բախտի գործոնն էլ իր դերը խաղաց: Ֆուտբոլ է, պատահում է, որ թիմերը նման անկումային փուլ են ունենում: Չպետք է ընկճվել ու պետք է առաջ գնալ: Հստակ գիտենք՝ ինչի համար ենք պայքարում: Պայքարելու ենք մեր նպատակի համար,- ասաց Դավիթ Տերտերյանը: