Հայ մրցավարները միջազգային խաղեր կսպասարկեն

Հայ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային մրցաշարերում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ապրիլի 6-12-ը՝ Չեխիայում, կկայանան կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության Ա լիգայի 7-րդ խմբի հանդիպումները։ Հանդիպումները սպասարկող մրցավարների կազմում է Արաքսյա Սարիբեկյանը։ Նրան կօգնի Քրիստինե Գրիգորյանը։

Ապրիլի 12-ին կկայանա կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Չեռնոգորիա — Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Խաղը կսպասարկի Սոֆիկ Թորոսյանը։ Նրան կօգնեն Լիանա Գրիգորյանը և Լիանա Յաղմուրյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։