«Նոան» խաղի վերջին վարկյաններին խփած գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին»

Քիչ առաջ Արմավիրի քաղաքային մարզադաշտում ավարտվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրից հետաձգված՝ «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը, որտեղ խաղի վերջին վարկյաններին Մարկիի խփած գոլի շնորհիվ «Նոան» հաղթեց 1։0 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» անցկացրած 20 խաղից հետո վաստակած 31 միավորով շարունակում է ընթանալ 4-րդ հորիզոնականում, իսկ «Նոան»՝ 22 խաղից հետո վաստակած 27 միավարով 5-րդն է։