«Արարատ-Արմենիայի» նորեկը դարձավ Հայաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

«Արարատ-Արմենիայի» նորեկ Ռոմերսիո Պերեյրան դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Ըստ Transfermarkt-ի՝ բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է 500 հազար եվրո: Երկրորդ տեղում «Արարատ-Արմենիայի» մեկ այլ ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման է (450 հազար եվրո):

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ութնյակում Հայաստանի միակ ներկայացուցիչը «Նոայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն է՝ 350 հազար եվրո։