Ինչպես հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը: 36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում: 2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի «Պրո» կարգի մարզչական արտոնագիր։ Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը: