Դմիտրի Գուզը համալրել է «Ալաշկերտի» կազմը

Ինչպես հայտնում են «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից, ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզի հետ։ Գուզի նախորդ ակումբը  ղազախական «Ատիրաուն» էր, որի կազմում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նա 25 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ | Հայաստանում «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբներում հանդես եկած Գուզը խաղացել է նաև ռուսական մի շարք թիմերում: