Հայաստանի ֆուտզալի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի հետ

Ինչպես տեղեկլացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ։ Ֆուտզալի Հայաստանի  հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստների։ Հայաստանի ֆուտզալի  հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի  հավաքականի հետ։