Գեղամ Կադիմյանը վերադարձավ «Նեման»

Գեղամ Կադիմյանը կարիերան կշարունակի «Նեմանում», այս մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:

2020 թվականին հայազգի ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան անցկացրել է բելառուսական ակումբում, որտեղ դարձել էր հիմնական կազմի ֆուտբոլիստ և 30 խաղում (29 առաջնությունում և 1 գավաթում) դարձել էր 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի վերջում Գեղամը ճանաչվել էր թիմի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև հիմնական թիմի 2020 թվականի լավագույն գոլի հեղինակ։

Կադիմյանի վերջին թիմը ղազախական «Կայսարն» էր: