Հայազգի ֆուտբոլիստը Բելառուսից տեղափոխվեց Հայաստան

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի հետ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայազգի ֆուտբոլիստը մինչ այս հանդես է եկել բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի կազմում, որտեղ անցկացրել 75 խաղ և դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: