«Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը որակազրկվել է 3 խաղով: Այս մասին որոշումը կայացվել է ՀՖՖ Կարգաահական և էթիկայի կոմիտեի նիստում:
Մկոյանը կարմիր քարտ էր ստացել մայիսի 15-ին կայացած «Արարատ» — «Վան» խաղում՝ մրցավարի հետ վիճելու և վիրավորական արտահայտությունն, հայհոյանքներ հնչեցնելու համար:
«Արարատն» այս միջադեպի համար տուգանվել է 200 հազար դրամով:
Որակազրկման որոշումը տարածվում է 15.05-ից և ներառում է արդեն իսկ կայացած խաղերը: