«Փյունիկը» ընկերական խաղում հաղթեց Խաբարովսկի ԲՄԱ-ին (VIDEO)

ՀՊԼ գործող չեմպիոն «Փյունիկը» Անթալիայում շարունակվում է նախապաատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Հայկական թիմը այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց Խաբարովսկի ԲՄԱ-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Իշխան Գելոյանը։

Հանդիպման առաջին խաղակեսում մեր թիմը զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, որն էլ արտահայտվեց հաշվի վրա։ Ջոնել Դեսիրեն, Միխաիլ Կովալենկոն և թիմի նորեկ Ջոն Սանթոսը երեք անգամ ստիպեցին ռուսական թիմին խաղը վերսկսել կենտրոնից։ ԲՄԱ-ին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել։

Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ ԲՄԱ-ից 11-մետրանոցը իրացրեց Իշխան Գելոյանը։ «Փյունիկից» 4-րդ գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը։ Այսպիսով հայկական ակումբը հաղթեց 4։2 հաշվով։

Հիշեցնենք, որ ուսումնամարզական հավաքի ընթացքում, «Փյունիկը» ստուգողական առաջին խաղում 1։3 հաշվով պարտվել է ուկրաինական «Դնեպր-1»-ին։