Արամ Ոսկանյանը գլխավորեց «Ալաշկերտը»

Հայտնել էինք, որ «Ալաշկերտում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու եւ Միլան Միլանովիչին փոխարինելու է Արամ Ոսկանյանը: Ակումբի մամուլի ծառայությունից պաշտոնապես հաստատել են տեղեկությունը:

Նշվում է, որ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին հանդիսանում էր ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։ Նախապատրաստական և տրանսֆերային ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։