«Ռոման» գոլառատ խաղում հաղթեց «Էմպոլիին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (VIDEO)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» մրցակցի հարկի տակ խաղաց «Էմպոլիի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2-4 հաշվով՝ հօգուտ Մոուրինյոյի թիմի:

Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Աբրահամը, Մանչինին, Օլիվեյրան և Ձանիոլոն: «Էմպոլիի» գոլերը խփեցին Պինամոնտին և Բաջրամին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո, վաստակած 38 միավորով, Մխիթարյանի թիմը բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Էմպոլին» 29 միավորով 12-րդն է: