Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Հերտայի» նկատմամբ։ Հանդիպումն անցկացվեց Բեռլինում՝ «Օլիմպիաշտադիոնում» և ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
«Բավարիայի» կազմում աչքի ընկան Տոլիսոն, Մյուլերը, Սանեն և Սերժ Գնաբրին: Հերտայի կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրգեն Էկելենկամպը:
«Բավարիան» վաստակեց 49 միավոր և շարունակում է գլխավորել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով առաջ անցնելով Դորտմունդի «Բորուսիայից»։ «Հերտան» ունի 22 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։