Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի 23-րդ տուրի շրջանակում այսօր՝ հունվարի 23-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» ընդունել էր «Տոտենհեմին»։ Հաղթեցին տանտերերը՝ 2:0։
47-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «արիստոկրատների» կիսապաշտպան Հակիմ Զիեշը։ 55-րդ րոպեին Տիագո Սիլվան խփեց հանդիպման վերջին գոլը: