«Զենիթի» ընկերական հանդիպումն ավարտվել է Ձյուբայի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքով

«Զենիթի» և բուլղարական «Բոտևի» միջև ընկերական հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, որին մասնակցել է Արտեմ Ձյուբան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հանդիպումը ժամանակից շուտ՝ 80-րդ րոպեին, ավարտվել է  «Զենիթի»կիսապաշտպան Վիլմար Բարիոսի խախտումից հետո։ Ֆուտբոլիստները սկսել են բարձրաձայն վիճել և հրել միմյանց։ Ձյուբան, որը պահեստայինների նստարանին էր, խաղադաշտ է մտել եզրափակիչ սուլիչից հետո և միացել ծեծկռտուքին։ Մրցավարներն ու ակումբների ներկայացուցիչները ստիպված են եղել բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի իրավիճակը չհասնի զանգվածային ծեծկռտուքի։

Ընկերական հանդիպումն անցկացվել է Դուբայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում։ Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ «Զենիթի» կազմում գոլերի հեղինակ դարձան Ձյուբան և Մագոմեդ Օզդոևը։