Նենադովիչն ու Դանիելյանը հեռացել են «Արարատից»

«Արարատի» կազմում իրենց մրցելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Արթուր Դանիելյանն ու Ուրոշ Նենադովիչը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Երկուսն էլ նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»:

Արթուր Դանիելյանը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 5 հանդիպման: Ուրոշ Նենադովիչը մասնակցել է 18 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ: