Հայտնի են մրցավարները, որոնք կսպասարկեն հայկական թիմերի խաղերը

Շուտով հայկական թիմերը կսկսեն պայքարը եվրագավաթներում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Հայաստանը ներկայացնելու է չեմպիոն Երևանի «Ալաշկերտը», իսկ ահա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը կմասնակցեն գավաթակիր Երևանի «Արարատը», փոխչեմպիոն «Նոան» ու բրոզնե մեդալակիր «Ուրարտուն»: Հայտնի են մրցավարների անունները, որոնք սպասարկելու են հայկական թիմերի մասնակցությամբ առաջիկա հանդիպումները:

Երևանի «Ալաշկերտը» մրցելու է Ուելսի «Կոննաս-Կի» թիմի հետ, խաղը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական բրիգադը Վասիլիսի Դիմիտրիուի գլխավորությամբ: Վերջինիս կօգնեն Նիկոս Էգլեզուն, Մարիոս Դիմիտրիադիսը և Մարիուս Կրիստոֆորուն:  «Կոննաս-Կի» — «Ալաշկերտ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Ուելսում:

Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի «Ֆեհերվար» — «Արարատ» հանդիպումը կսպասարկի Մոլդովայի մրցավարական բրիգադը՝ Իոն Օրլիկի գլխավորութամբ, նրա օգնականներն են Վասիլի Երմիսկինն ու Դմիտրի Չոբանուն: Չորրորդ մրցավարն է Գենադի Սիդենկոն: «Ֆեհերվար» — «Արարատ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Հունգարիայում:

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Մարիբոր» — «Ուրարտու» հանդիպումը կսպասարկի Բելգիան ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Նաթան Վերբոմենի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մաթիաս Հիլարտը և Ռուբեն Վինստը և Լոթար Դհոնդտը: «Մարիբոր» — «Ուրարտու» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22:45-ին Սլովենիայում:

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Նոա» — «ԿուՊՍ» հանդիպումը կսպասարկի Մակեդոնիան ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Իգոր Ստոյչևսկիի գլխավորությամբ: Նրան կօգնեն Դանիել Վասիլևսկին, Սլաջան Մարկովսկին և Դեյան Յակիմովսկին: «Նոա» — «ԿուՊՍ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 18:00-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: