Երրորդն՝ իսպանացիների մեջ. Մորատան անցավ Սեսկից ու Տորեսից

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի նախավերջին տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց Կիևի «Դինամոյի» դարպասը:

Տանտերերի կազմում գոլերից մեկը խփեց Ալվարո Մորատան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»: Իսպանացին հաշվետու մրցավեճում խփեց իր թիմի երրորդ գոլն՝ աչքի ընկնելով 66-րդ րոպեին: Սա Մորատայի 21-րդ գոլն է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Այս ցուցանիշով նա անցավ հայրենակիցներ Սեսկ Ֆաբրեգասին ու Ֆերնանդո Տորեսին, որոնք Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում խփել են 20-ական գոլ: Իսպանացի խաղացողների մեջ, որոնք ամենաշատն են աչքի ընկել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մորատան այժմ զբաղեցնում է երրորդ տեղը: Նրանից շատ գոլ են խփել Ֆերնանդո Մորիենտեսն (33 գոլ) ու Ռաուլ Գոնսալեսը (71 գոլ):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am