10+ գոլ. Մխիթարյանն եռյակում է

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում Հռոմի «Ռոման» մրցակցի դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բրագայի» դարպասը: Հյուրերից գոլերից մեկը խփեց Բորխա Մայորալը:

Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայից» միայն երեք խաղացողի է հաջողվել 10+ գոլի հեղինակ դառնալ: Խոսքը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին (28 խաղ, 11 գոլ, 11 գոլային), Ջորդան Վերետուին (26 խաղ, 10 գոլ, 5 գոլային) և Բորխա Մայորալին (26 խաղ, 10 գոլ, 6 գոլային):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos