Մինասյանը վերադարձավ Ղազախստան. «Տարազում» նրան կօգնի Մկրտչյանը

Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորեցլ է ղազախական «Տարազը», այս մասին հայտնում  է ակումբի մամուլի ծառայությունը: Հայ մասնագետն հանդիպել է թիմի ֆուտբոլիստների հետ և հույս հայտնել, որ նրանց համագործակցությունը կստացվի: Մինասյանը ցանկություն է հայտնել զրուցել խաղացողներից յուրաքանչյուրի հետ առանձին:

Վարդան Մինասյանի վերջին աշխատավայրն եղել է «Արարատ-Արմենիան»: Նա Ղազախստանում աշխատելու փորձ ունի, եղել է «Տոբոլի» գլխավոր մարզիչը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ «Տարազի» սպորտային տնօրենը Նուրտաս Կուրգուլինն է, որը 2014 թվականին խաղացել է «Տոբոլում» և ծանոթ է Մինասյանի աշխատանքին:

«Տարազում» Վարդան Մինասյանին օգնելու են Արթուր Մկրտչյանը, ինչպես նաև Սերգեյ Տագիևը, Ալեքսանդր Կուչման, Արսլան Սատուբալդիննն ու Սամատ Նաուրիզբաևը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos