Միխալյուկը՝ «Նոայի» ավագ մարզիչ

«Նոայի» մարզչական շտաբը դեռ չի համալրվել, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ Գրիգորի Միխալյուկը ստանձնել է թիմի ավագ մարզչի պարտականությունները:Նրան օգնելու է մարզիչ-վերլուծաբան Եվգենի Գալկինը: Մասնագետների մարզած վերջին թիմն եղել է Սանկտ-Պետերբուրգի «Զվեզդան»:

Հիշեցնենք, որ անցած առաջնության ավարտից հետո «Նոայից» հեռացավ թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն՝ տեղափոխվելով «Արարատ-Արմենիա»: